Տեղամասային հանձնաժողովի անդամը ներողություն է խնդրել ընդդիմադիրներին հաջողություն մաղթելու» գրառման համար և հեռացրել այն․ ԿԸՀ

Տեղամասային հանձնաժողովի անդամը ներողություն է խնդրել «ընդդիմադիրներին հաջողություն մաղթելու» գրառման համար և հեռացրել այն․ ԿԸՀ

26/07 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Բոլոր համայնքներում ընդդիմադիր թեկնածուներին մաղթում եմ հաղթանակ»։

ԿԸՀ-ն հիշեցրել է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին արգելված է զբաղվել քարոզչությամբ, ապա մեկ այլ գրառմամբ կոչ արել «քաղաքական գործիչներին, ԶԼՄ-ներին և ընտրական գործընթացի մյուս մասնակիցներին մինչև քվեարկության ավարտը՝ ժամը 20։00-ն, զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց և տարածելուց, որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն