Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է | arm.sputniknews.ru

Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է: Տեղեկությունը @ArmeniaSputnik-ին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Ավտովթարից տուժած երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նրանցից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության»,– նշել են նախարարությունից։

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն