Քվեարկողների թիվը ճշտող ոստիկան, ընտրատեղամասից հավաքված գրիչներ՝ Ստեփանավանում | azatutyun.am

Քվեարկողների թիվը ճշտող ոստիկան, ընտրատեղամասից հավաքված գրիչներ՝ Ստեփանավանում | azatutyun.am

azatutyun.am Ստեփանավանի երկու ընտրատեղամասում «Ազատությունն» այսօր արձանագրել է, թե ինչպես է տարածքը հսկող ոստիկանը մոտեցել տեղամասային հանձնաժողովի նախագահին ու հետաքրքրվել, թե այդ պահի դրությամբ քանի ընտրող է քվեարկել: Նախագահը տրամադրել է ոստիկանի պահանջած տեղեկությունը:

«Ազատության» հարցին ի պատասխան՝ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն ասել է, որ հրահանգ ունի՝ քվեարկության մասին տվյալները կարող են հայտնել նաև ոստիկաններին:

Նույն տեղամասում հանձնաժողովի անդամները դժգոհում էին դրոշմանիշի որակից: Այն կպչում էր մատներին և պոկվում քվեարթերթիկից:

Այս տեղամասում հանձնաժողովի նախագահը հավաքել է հանձնաժողովի այն անդամների գրիչները, որոնք իրենց աշխատանքի ընթացքում դրանց կարիքը չունեին:

Տեղամասային հանձնաժողովի նախագահն «Ազատությանն» ասել է, թե տեղամասերի տեսագրությունից կասկածներ են եղել, թե որոշ տեղամասերում հանձնաժողովականները քվեաթերթիկների կամ ծրարների վրա նշումներ են անում՝ դրանք անվավեր դարձնելով:

Այս մասին հանձնաժողովի նախագահի խոսքով, մի անհայտ քաղաքացին է հայտնել, ով իրեն քվեարկության սենյակից դուրս է կանչել՝ առաձնազրույցի:

Ստեփանավանի 25/09 տեղամասում էլ մի քաղաքացի ավելի քան կես ժամ ներսուդուրս էր անում քվեարկության սենյակ և ուղղորդում ընտրողներին: «Ազատ քվե» դիտորդական առաքելության դիտորդի միջամտությունից հետո միայն հանձնաժողովն արձանագրություն կազմեց, և ոստիկանները նրան հեռացրին տարածքից:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն