Թրամփը հայտարարել է, որ շուտով կորոշի՝ Իրանի հետ գործարք կնքի, թե վերսկսի հարվածները | news.am

Թրամփը հայտարարել է, որ շուտով կորոշի՝ Իրանի հետ գործարք կնքի, թե վերսկսի հարվածները | news.am

news.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտենում է այն պահը, երբ Վաշինգտոնը ստիպված կլինի ընտրություն կատարել Իրանի հետ համաձայնության գալու և Թեհրանի դեմ ռազմական գործողությունը վերսկսելու միջև։ Այդ մասին նա ասել է Fox News հեռուստաալիքի Sunday Morning Futures հաղորդմանը տված հարցազրույցում՝ Մերձավոր Արևելքում ամերիկացի քաղաքացիների և զինծառայողների հասցեին սպառնալիքների աճի ֆոնին։

«Ես պետք է որոշում կայացնեմ՝ վերջ տալ սրան մեկընդմիշտ. դա շատ հեշտ կլիներ, թե՞ գործարք կնքել։ Ահա և ամեն ինչ»,- ասել է Թրամփը։ «Մենք խաղեր չենք խաղում»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը չէր բացառել Իրանի դեմ հարվածների վերսկսումը ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք կկայանան նոյեմբերի 3-ին։ Տարածաշրջան են ուղարկվում նաև լրացուցիչ ռազմական ուժեր, այդ թվում՝ ավիակիր հարվածային երրորդ խումբը։ Ամերիկացի պաշտոնյաների գնահատմամբ, ընտրությունների և Կոնգրեսի նոր կազմի պաշտոնավարման միջև ընկած ժամանակահատվածը կարող է հատկապես վտանգավոր լինել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն