Ստեփանավանում ընթացակարգային խախտումներ արձանագրվել են ձայների հաշվարկի ժամանակ․ «Ազատ քվե»

Ստեփանավանում ընթացակարգային խախտումներ են արձանագրվել ձայների հաշվարկի ժամանակ․ «Ազատ քվե»

«Ազատ քվե» դիտորդական առաքելությունը ամփոփել է Ստեփանավանի բոլոր 29 ընտրատեղամասում իր 26 դիտորդների արձանագրումները։

Այս մասին տեղեկանում ենք դիտորդական առաքելության ֆեյսբուքյան էջից։

«Հիմնական խնդիրները վերաբերում էին հանձնաժողովի աշխատանքին միջամտությանը, քվեարկության գաղտնիությանը, քվեաթերթիկների մարմանը և ինքնասոսնձվող դրոշմանիշերի թերություններին։ Ընթացակարգային խախտումներ արձանագրվել են նաև ձայների հաշվարկի ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հետևեք ընտրատեղամասերից ստացվող՝ ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ ուղիղ ռեժիմով թարմացվող տվյալներին՝ https://liveelections.infocom.am/

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն