Սերբիայում հաղթել է ընդդիմադիր ուժը․ Վուչինչն ընդունել է պարտությունը  | azatutyun.am

Սերբիայում հաղթել է ընդդիմադիր ուժը․ Վուչիչն ընդունել է պարտությունը  | azatutyun.am

azatutyun.am Սերբիայում երեկ անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով` հաղթել է նոր ընդդիմադիր ուժը՝ «Ուսանողական ցուցակը»: Այն ստացել է ձայների ավելի քան 50%-ը և կկարողանա ձևավորել կառավարություն։

Իշխող Սերբական առաջադեմ կուսակցության նախագահ Ալեքսանդր Վուչիչը նույնիսկ նախնական արդյունքների հրապարակումից առաջ է ընդունել պարտությունը։ Վուչիչի ղեկավարած ուժը ստացել է ընտրողների 40.41%-ի ձայնը:

«Մենք դեռ վերջնական արդյունքներ չունենք … բայց պարզ է, որ մենք պարտվել ենք այս ընտրություններում: Հաղթեց բողոքի շարժման մասնակիցների կողմից կազմված ուսանողական ցուցակը։ Նրանք կստանան 135-ից 140 խորհրդարանական մանդատ, մինչդեռ մենք՝ մոտ 105»,- Վուչիչն ասել է իր կողմնակիցներին։

Նրա խոսքով՝ Սերբիական առաջադեմ կուսակցությունը հավաքել է 1 միլիոն 720 հազար ձայն, սակայն դա բավարար չէր հաղթելու համար։

Ընտրություններին մասնակցում էր 18 կուսակցություն, սակայն, ինչպես հայտնում է BBC-ն, դրանցից 15-ը 1%-ից պակաս ձայն է ստացել։ Քվեարկությանն աննախադեպ բարձր մասնակցություն է գրանցվել՝ գրեթե 68%։

Еuronews-ն էլ հաղորդում է, որ դեռ շատ վաղ է գնահատել վերջնական արդյունքները և որոշել, թե արդյոք որևէ այլ փոքր կուսակցություն հաղթահարել 3% ընտրական շեմը, բայց պարզ է, որ դա չի ազդի ընտրությունների վերջնական արդյունքի վրա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն