«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

Նախագծի հեղինակն Աննա Հակոբյանն է․ Ղազարյանի ձևակերպումն առաջացրեց Ռուստամ Բաքոյանի վրդովմունքը | factor.am

factor.am Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը կասկածի տակ դրեց իշխանական պատգամավորների հեղինակային իրավունքը՝ ուղիղ հայտարարելով, որ նախագծի իրական հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինն է՝ Աննա Հակոբյանը:

«Մենք տեղեկացված ենք, որ այս նախագծի իրական հեղինակը դուք չեք, այլ վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին՝ Աննա Հակոբյան անունով, և նա է հայտարարել, որ ինքն է նախաձեռնության հեղինակը»,- դիմելով հիմնական զեկուցողներին՝ հայտարարեց Ղազարյանը՝ հիշեցնելով մամուլի այն հրապարակումները, որոնց համաձայն՝ Աննա Հակոբյանը ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպում էր ունեցել և քննարկել նախագիծը:

Ղազարյանի այս ձևակերպումն առաջացրեց իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի վրդովմունքը, որը նիստը վարող Լիլիթ Գալստյանից պահանջեց կարգի հրավիրել Ղազարյանին՝ խոստանալով անձամբ միջամտել, եթե մասնակիցներն «իրենց չափի մեջ չմնան»:

Գալստյանը հորդորեց մնալ լիազորությունների սահմաններում՝ թույլ տալով շարունակել հարցադրումը:

Շարունակելով խոսքը՝ Ղազարյանը հետաքրքրվեց, թե ինչ անձնական կամ մասնագիտական առնչություն ունեն հեղինակները ընտանեկան բռնության թեմայի հետ. «Եթե Ռուստամ Բաքոյանը լիներ նախագծի հեղինակը, ես կհասկանայի, որ նա կարող է որոշակի առնչություն ունենալ՝ պայմանավորված «Ազատություն» ռադիոկայանի 2022 թ. հրապարակումով, որտեղ նա հայտնվել էր նման մի պատմության մեջ»:

Նախագծի համահեղինակ, ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը չհերքեց, որ նախագիծն արձագանքում է Աննա Հակոբյանի սկսած հանրային արշավին, սակայն շեշտեց, որ բուն նախագիծը մշակվել է Կառավարության, մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ.

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն