Հորդանանում ձերբակալել են եկեղեցու վրա հարձակում իրականացրած երեք ահաբեկչի | armenpress.am

Հորդանանում ձերբակալել են եկեղեցու վրա հարձակում իրականացրած երեք ահաբեկչի | armenpress.am

armenpress.am Հորդանանի անվտանգության ուժերը ձերբակալել են Էլ-Քարաք նահանգի ուղղափառ եկեղեցում ահաբեկչություն իրականացրած անձանց։ Այդ մասին հայտնել է թագավորության ներքին գործերի նախարարությունը։

«Երկուշաբթի լուսադեմին իրականացված գործողության ընթացքում հայտնաբերվել են երեք ահաբեկիչ, որոնք հոկտեմբերի 23-ին հարձակում էին գործել Համուդ շրջանում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցում քաղաքացիների վրա», – ասվում է գերատեսչության՝ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ երեք զինյալները պատսպարվել էին Էլ-Քարաք քաղաքի ծայրամասում գտնվող լքված տներից մեկում և հրաժարվել էին հանձնվել՝ կրակ բացելով ուժայինների ուղղությամբ։

«Փոխհրաձգության ընթացքում երեք հանցագործներն էլ վիրավորվել և ձերբակալվել են», – նշել է ներքին գործերի նախարարությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն