factor.am Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան ու կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից փաթեթը։
Օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։ Փաթեթում ներառված են նաև պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներին առնչվող լրացուցիչ կարգավորումներ։
Քվեարկության արդյունքում նախագիծը ստացավ 4 «կողմ», 1 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայն։ Նույն հարաբերակցությամբ հանձնաժողովը կողմ քվեարկեց նաև օրենսդրական նախաձեռնությունն Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու առաջարկությանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում