Չենք կարող թույլ տալ. Ավինյանը՝ Իսակովի պողոտան կրկին քանդելու ծրագրի մասին | news.am

Չենք կարող թույլ տալ. Ավինյանը՝ Իսակովի պողոտան կրկին քանդելու ծրագրի մասին | news.am

news.am Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեմ է այս տարի միջին նորոգված Իսակովի պողոտան կրկին լայնակի քանդելու աշխատանքներին։ Այս մասին նա նշեց այսօր՝ հոկտեմբերի 26–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Քաղաքապետի խոսքով՝ Ջրային կոմիտեի ներդրումային ծրագրերը պետք է իրականացվեն մինչև ճանապարհների նորոգումը, որպեսզի խուսափեն նորոգված փողոցները կրկին քանդելուց։

«Քաղաքի առաջնահերթությունը նոր միջին նորոգված ճանապարհը քանդելը չէ»,- նշեց Ավինյանը՝ ընդգծելով, որ այս փուլում առաջնահերթ են նաև Նորագյուղի բնակիչների տների դիմաց արդար փոխհատուցման հարցը և Իսակովի պողոտայի անխափան երթևեկության ապահովումը։

Քաղաքապետի խորհրդական Արեյանն էլ նշեց, որ Նորագյուղի ջրամատակարարման նոր ցանցի կառուցման այլընտրանքային լուծում այս պահին չեն գտել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն