Քասիմով Յաշար Ալի Օղլին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն. ՀՀ ԱԱԾ

Քասիմով Յաշար Ալի Օղլին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն. ՀՀ ԱԱԾ

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, որն ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ), սույն թվականի հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն և փոխանցվել Ադրբեջանի իրավասու մարմիններին։

Հիշեցնենք՝ 2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, ՀՀ տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի 1968թ. ծնված Քասիմով Յաշար Ալի Օղլուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն