Մինչև 250 000 դրամի կրթական վաուչեր, միանվագ դրամական աջակցություն․ ի՞նչ է առաջարկվում զբաղվածության նոր ծրագրով | armenpress.am

Մինչև 250 000 դրամի կրթական վաուչեր, միանվագ դրամական աջակցություն․ ի՞նչ է առաջարկվում զբաղվածության նոր ծրագրով | armenpress.am

armenpress.am ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել զբաղվածության ծրագրերում՝ նպատակ ունենալով դրանք դարձնել առավել արդյունավետ ու հասցեական։ Մասնավորապես, նախատեսվում է մեկ փաթեթում միավորել արդեն իրականացվող 3 ծրագրերը՝ ուղղված Ղարաբաղից տեղահանված, ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև զինվորական ծառայությունից զորացրված, անապահովության համակարգում ընդգրկված անձանց։ Այդ ծրագրերի հիմքում կրթական ու աշխատանքի տեղավորման բաղադրիչներն են։ Այժմ այդ երեք ծրագրերը միավորում են և ներկայանում են մեկ փաթեթով ու ավելի լավարկված։

«Մեր քաղաքացիների համար խրթին էր ուսումնասիրել բոլոր ծրագրերը, հասկանալ որի շահառու իրենք կարող են լինել, որի համար ինչպես դիմել, ինչ փաստաթղթավորում ապահովել և այլն։ Որոշում կայացվեց ծրագրերին դիմելու գործընթացը հեշտացնելու, խթանելու համար դրանք միավորել և ավելի մեծ դեր տալ կրթական բաղադրիչին։ Դրանից բացի, թվայնացման աշխատանքներ են կատարվել, և այսուհետ մեր բոլոր զբաղվածության ծրագրերը բացառապես e-work.am հարթակի միջոցով են արվելու, այսինքն դիմելիությունը, փաստաթղթավորումը և մյուս գործընթացները լինելու են թվայնացված»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը։

Այս նոր միասնական ծրագիրը նախատեսում է աջակցություն 3 ուղղությամբ։ Նախ` նախատեսվում է շահառուին տրամադրել մինչև 250 հազար դրամի չափով կրթական էլեկտրոնային վաուչեր։ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը նշեց, որ շահառուն կարող է այդ գումարի միջոցով վերապատրաստվել, կրթություն ստանալ միայն ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացվող կենտրոններում։ Վաուչերը ստանալուց հետո շահառուն դա պետք է իրացնի 6 ամսվա ընթացքում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն