«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը․
հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ին, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Մայրաքաղաքում հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ին, 29-ի գիշերը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Լուսանկարը՝ Հետքի