«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾ | news.am

«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾ

Հոկտեմբերի 23-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունից։


«Պարմա»-ի 7 խանութում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 8 դեպք՝ պիտանիության ժամկետն անց ապրանքների վաճառքի 7 և առանց թույլտվության գովազդ տեղադրելու 1 դեպք։

«Տիտան»-ի 6 խանութում արձանագրվել է 9 իրավախախտում՝ պիտանիության ժամկետն անց ապրանքների վաճառքի 6, Կառավարության սահմանած պահանջները չպահպանելու 1, համապատասխան թույլտվության բացակայությամբ ոգելից խմիչքների վաճառքի 1 և առանց թույլտվության գովազդ տեղադրելու 1 դեպք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն