Արմավիրի դատարանից կալանավոր է փախել | hetq.am

Արմավիրի դատարանից կալանավոր է փախել | hetq.am

hetq.am  «Հետքի» տեղեկություններով մոտ 30 րոպե առաջ կալանավոր Հ. Ե.-ն փախել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։

Հ.Ե.-ն կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան դատարան էին տեղափոխել դատավոր Գևորգ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։

Այս պահին Արմավիրում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում։

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հաստատեց տեղեկությունը։ «Հետքին» հայտնեց, որ  ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն