Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից» | factor.am

Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից» | factor.am

factor.am «Կան որոշ իրադարձություններ, որոնք մենք չենք կարող ջնջել պատմությունից»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ «Բաքվի՝ մշակույթի և մեդիայի հարցերով երկխոսության հարթակի» շրջանակում անցկացված «Խաղաղության լեզուն և ապատեղեկատվության դեմ պայքարը» խորագրով հատուկ նիստի ժամանակ։

«Սակայն մենք մտադիր չենք ռևանշի դիմել։ Հավերժական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է շարունակել քայլեր ձեռնարկել և նոր նախաձեռնություններով հանդես գալ։ Հայաստանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցի ժողովրդից։ Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի այն ադրբեջանցիներից, որոնք 30 տարի շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր»,- հայտարարել է Ալիևի օգնականը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն