Վերաքննիչ դատարանն արդարացման որոշում է կայացրել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ | arm.sputniknews.ru

Վերաքննիչ դատարանն արդարացման որոշում է կայացրել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ

Վերաքննիչ դատարանն արդարացման որոշում է կայացրել Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի նկատմամբ։ Այս մասին Ասլանյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ 

Հուլիսի 15-ին Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել էր, և նա դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել 10 մլն դրամ գրավով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն