Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի | factor.am

Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի | factor.am

factor.am Ներքին գործերի նախարարությունն ուսումնասիրել է Factor TV-ի` «Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն առանց ամրագոտու է վարում, երեխաները` առանց Car Seat-ի երթևեկում» հրապարակումը:

Նախարարարությունից Factor TV-ին հայտնում են, որ վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Հիշեցնենք, որ երեկ Ստեփանավանի Կողես համայնքում Factor TV-ն արձանագրել էր, որ ՔՊ-ի թեկնածու Արայիկ Ներսիսյանը մեքենան վարում էր առանց ամրագոտու։ Ուղևորը՝ նրա կինը, ևս երթևեկում էր առանց ամրագոտու, իսկ Ներսիսյանի երկու անչափահաս թոռները հետևի նստատեղին էին՝ առանց մանկական նստատեղերի (car seat)։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն