ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ | armenpress.am

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» և ուսանողական շարժմանը՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ «Ուսանողական ցուցակին» և ուսանողական շարժմանը՝ Սերբիայում ընտրական հաղթանակի առթիվ։ Հայաստանը պատրաստակամ է աշխատելու Սերբիայի հաջորդ կառավարության հետ՝ մեր վաղեմի բարեկամությունն ու երկկողմ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար»,– գրել է Փաշինյանն իր X էջում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն