Սերբիայի նոր իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ | news.am

Սերբիայի նոր իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ | news.am

news.am Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչինչ չեն փոխի, սակայն Սերբիայի համար բացասական խորհրդանշական ազդեցություն կունենան։ Որոշման մասին հայտարարել է Սերբիայում խորհրդարանական ընտրություններում հաղթած «Ուսանողական ցուցակ» կուսակցության ներկայացուցիչ Յովո Բակիչը՝ հակառակ նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչի այն հայտարարություններին, թե դա տեղի կունենա մի քանի ամիս անց։

Նա ընդգծել է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցներ չեն կիրառվելու։

«Մենք հարգում ենք Ռուսաստանին որպես մեծ տերություն, ինչպես նաև որպես մեր պատմականորեն կարևոր գործընկեր և շատ դեպքերում պաշտպան։ Այդ առումով (երկրի արտաքին քաղաքականության մեջ) որևէ փոփոխություն չի լինի»,- հայտարարել է Բակիչը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն