arm.sputniknews.ru ՀՀ ՊՆ Վայոց Ձորի զինվորական կոմիսար Գագիկ Գրիգորյանից բացի, կաշառքի գործով ևս 2 անձ է ձերբակալվել։
«Հաստատում ենք, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձ: Վերջինս մեղադրվում է զորակոչիկի՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու գործընթացն ապօրինի կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու մեջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հիշեցնենք՝ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ մոտ 2 շաբաթ առաջ Գագիկ Գրիգորյանը կալանավորվել է կաշառքի գործով: