Պուտինը բանակցություններ է վարել Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի հետ | armenpress.am

Պուտինը բանակցություններ է վարել Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի հետ | armenpress.am

armenpress.am ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Պուտինը գնահատական է տվել Ուկրաինայում հակամարտության գոտում տիրող իրավիճակին՝ հիշեցնելով դրա սկզբնական պատճառների մասին…. Ընդգծվել է, որ արդար, երկարաժամկետ խաղաղության հասնելը հնարավոր է միայն Ռուսաստանի օրինական շահերը լիարժեք հաշվի առնելու դեպքում», – ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Նախագահը մատնանշել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առճակատման քաղաքականությունը, որը հանգեցնում է ռազմական գործողությունների ձգձգման։

Նա նաև Ստուբին և Ստյորեին տեղեկացրել է Օլեշկիի շրջանում մարդասիրական գործողության մեկնարկի և Խերսոնի ուղղությամբ ժամանակավոր «լռության ռեժիմի» մասին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն