Երևանի փոխքաղաքապետն ու Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Երևանի փոխքաղաքապետն ու Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ընդունել է Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահներ Օլիվիե Արաուժոյի և Բաստիեն Ժուանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Երևանի և Լիոնի մետրոպոլիայի միջև ընթացիկ համագործակցային հարցերը:

Երևանի փոխքաղաքապետը կարևորել է կողմերի միջև գործընկերությունը՝ ընդգծելով առկա համաձայնագրով իրականացվող ծրագրերն աշխուժացնելու անհրաժեշտությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն