COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ողջույնի խոսքով հանդես է եկել «Հավակնություններից դեպի գործողություն․ արագացնելով Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացումը» նախարարական երկխոսությանը։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
«Իր խոսքում նա կարևորել է մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու ճանապարհին առկա խոչընդոտների բացահայտումը և երկրների կարիքներին համապատասխան աջակցության ապահովումը։
Առանձնահատուկ ընդգծվել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) հետ համագործակցության դերը՝ ֆինանսավորումը երկրների առաջնահերթություններին և իրական կարիքներին համապատասխանեցնելու գործում։
Քննարկման նպատակն է նպաստել իրականացման հաջորդ քայլերի հստակեցմանը և դրանց համար անհրաժեշտ աջակցության ապահովմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։