Եկեք, ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից. Վարդևանյանը` քաղաքացիության մասին | arm.sputniknews.ru

Եկեք, ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից. Վարդևանյանը` քաղաքացիության մասին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է ներողություն խնդրի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանից։

Վարդևանյանն այսպես անդրադարձավ ՔՊ–ականնների այն հայտարարություններին, թե Նարեկ Կարապետյանը ՀՀ, ինչպես նաև այլ երկրի քաղաքացիություն ունի։

«Եթե սուտ եք խոսում, դրանից հետո պետք է դրա հետ առերեսվեք։ ՔՊ պատգամավորը հայտարարում է, որ Նարեկ Կարապետյանը ոչ միայն ՀՀ, այլև այլ երկրի քաղաքացի է։ Եկեք, ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից` կամ դուք, կամ ձեր մեկ այլ գործընկեր, եկեք նաև ձեր ՀՀ քննչական կոմիտեի անունից էլ ներողություն խնդրեք, որ քարոզարշավի ամենապատասխանատու փուլում հերթական այդ սև քարոզն էլ արեցիք` սուտը տարածեցիք»,– հայտարարեց Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամի» իր էջում «փաստաթուղթ» էր հրապարակել իրավաբանական անձանց մասին, որտեղ նշվում էր, թե Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է։Նարեկ Կարապետյանն էլ տեսանյութով հայտարարել էր, որ ինքը բացի Հայաստանից` այլ քաղաքացիություն չունի։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն