Բելգրադում Իսրայելի դեսպանատան պահնորդը գնդակահարել է իր վրա հարձակված դեռահասին | azatutyun.am

Բելգրադում Իսրայելի դեսպանատան պահնորդը գնդակահարել է իր վրա հարձակված դեռահասին | azatutyun.am

azatutyun.am Սերբիայի մայրաքաղաքում Իսրայելի դեսպանատան անվտանգությունն ապահովող ժանդարմերիայի աշխատակիցը հրազենով սպանել է իր վրա դանակներով հարձակված դեռահասին: Այս մասին հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բալկանյան ծառայությունը՝ հղում անելով Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչին:

Միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերից քառորդ ժամ անց: Ըստ նախարարի՝ երկու դանակներով զինված դեռահասը հարձակվել է ժանդարմի վրա՝ բացականչելով «Ալլահու Աքբար»: Ի պատասխան՝ ժանդարմը զենք է կիրառել և սպանել հարձակվողին:

Դաչիչը տեղի ունեցածը որակել է իբրև ահաբեկչություն: Ըստ նրա՝ անվտանգության ծառայությունները հետևել են կասկածյալին, և համաձայն առկա տեղեկատվության՝ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակից էր. դեռահասն իր Ինստագրամի էջում տեղադրել էր ԻՊ սև դրոշի և խորհրդանիշների նկարները:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն