ՄԻՊ-ը և ԵՄ առաքելության ղեկավարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող | shantnews.am

ՄԻՊ-ը և ԵՄ առաքելության ղեկավարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր` հատուկ անդրադարձ կատարելով զինված ուժերում և անվտանգային համակարգերում կանանց առաջնորդության խթանման կարևորությանը:

Կողմերը քննարկել են մարդու իրավունքներին առնչվող հարցերով հետագա համագործակցության հնարավորությունները և նախանշել փոխգործակցության ընդլայնման ուղղությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն