COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների կայունության և մրցունակ շրջանաձև տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսսիկա Ռոսվալլի և Եվրոպական միության խորհրդում Իռլանդիայի նախագահության ներկայացուցիչ, Իռլանդիայի բնության, ժառանգության և կենսաբազմազանության հարցերով պետական նախարար Քրիստոֆեր Օ’Սալիվանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կարևորվել են COP17-ի բանակցային գործընթացում կառուցողական համագործակցությունը, առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնելը և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործնական որոշումների ընդունումը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–ԵՄ բնապահպանական համագործակցության խորացման հնարավորություններին՝ մասնավորապես կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման ոլորտներում։
Նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ նպաստելու ներառական երկխոսությանը և բանակցությունների արդյունավետ ընթացքին։