civilnet.am Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ գազի հնարավոր թանկացման մասին իր «ապոկալիպտիկ» որակումը վերաբերում էր սցենարի տեսակին, ոչ թե գազի գնին։ «Խոսքը ոչ թե գազի գնի ապոկալիպտիկ լինելու մասին է, այլ սցենարի բնութագրման մասին»,- Գալստյանն ասել է «Հետք»-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 28-ին։
Գալստյանը սեպտեմբերի 15-ի ասուլիսում, ՍիվիլՆեթի հարցին պատասխանելիս, ասել էր, որ ԿԲ-ն քննարկել է ռուսական գազի թանկացման սցենարը։ «Բայց մեր տեսանկյունից, դա X տիպի սցենար է, ո՛չ A է, ո՛չ B, ինքը ավելի ապոկալիպտիկ բան է, որին մեր արձագանքը պետք է լինի ավելի ուժգին և ոչ այս բնականոնի մեջ»,- ասել էր նա։
Նույն օրը ԿԲ-ն բարձրացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ մինչև 6.75%։
Գալստյանի խոսքով՝ 2022-ից ԿԲ-ն որոշումներ է կայացնում A և B տիպի սցենարների հիման վրա։
A տիպի սցենարները վերաբերում են այն դեպքերին, երբ գնաճը կարող է գերազանցել 3% թիրախը, օրինակ՝ ներքին կամ արտաքին պահանջարկի աճի պատճառով, իսկ շուկան թերագնահատում է այդ ռիսկը։ Այդ դեպքում ԿԲ-ն բարձրացնում է տոկոսադրույքը։ B տիպի սցենարները նկարագրում են դեֆլյացիոն ռիսկեր։
X կամ «ապոկալիպտիկ» սցենարները, Գալստյանի բացատրությամբ, այլ բնույթ ունեն։ «Այդպիսի սցենարներն են, որոնք ծայրահեղ քիչ հավանական են, բայց կարող են մեծ ազդեցություն ունենալ»,- ասել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում