Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես են ուժեղ. Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին

Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես են ուժեղ. Փաշինյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին

Ես գիտեի գոնե ֆիզիկապես են ուժեղ։ Փաստորեն չէ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:

Գրառումը մեկնաբանել է Ռուբեն Ռուբինյանը՝ գրելով. «Ես էլ եմ շատ հիասթափված»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Տարոն Չախոյանի ելույթից հետո ՔՊ և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև քաշքշուկն ավարտվել է ծեծկռտուքով։ Չախոյանն անդրադարձել էր կոռուպցիային և քաղաքական գործիչների ընտանիքի անդամներին թիրախավորելու թեմային։

Իրավիճակը լարվեց, երբ Չախոյանը հիշեցրեց, որ Կարեն Կարապետյանի որդին խոսել է նոր նախարարություն բացելու մասին, որը, ըստ վերջինիս, «պետք է բավարարեր բոլոր կանանց կարիքները»: Տարածված կադրերում երևում է, թե ինչպես են պատգամավորները միմյանց հարվածում։

Լուսանկարը՝ Հետքի/Նարեկ Ալեքսանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն