Առողջական ապահովագրություն. 2027-ի հունվարի 1-ից համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները | azatutyun.am

Առողջական ապահովագրություն. 2027-ի հունվարի 1-ից համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները | azatutyun.am

azatutyun.am Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող մեր քաղաքացիները ևս 2027 թվականի հունվարի 1-ից կընդգրկվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում: Այս մասին որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստում:

«Նրանց համավճարի բեռը կբաշխվի հետևյալ համամասնությամբ՝ 10 հազար 800 ամսական ապահովագրավճարից 4 հազար 400 դրամը կսուբսիդավորի պետությունը, 4 հազար 400 դրամը կվճարի գործատուն և 2000 դրամն աշխատողը կվճարի», – ներկայացրեց նախարարը:

Այն քաղաքացիները, ում աշխատավարձը 2027 թվականի հունվարի 1-ից անցնի 200 հազար դրամը և լինի մինչև 500 հազար դրամ, Անահիտ Ավանեսյանի խոսքով, պետությունն այս պարագայում կսուբսիդավորի 6000 դրամ: Մնացած 4 հազար 400 դրամը կվճարի քաղաքացին:

Նախարարը նաև ներկայացրեց, որ 2027-ի հունվարի 1-ից աշխատող անձինք կամավոր հիմունքներով հնարավորություն կունենան ապահովագրել իրենց փոխկապակցված անձանց:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն