news.am Բոլորը պետք է տեսնեն՝ ինչ է կատարվում, հիմա եթե ես ընդմիջում հայտարարեի այդ ժամանակ, ոչ ոք չէր տեսնելու, թե ով ում հարվածեց, ինչից սկսեց։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին։
«Ես ուզեցել եմ նախ, որ բոլորը տեսնեն ինչ է կատարվում, երկրորդը, այդ ժամանակ ծեծկռտուք չկար, երբ որ ծեծկռտուքը սկսեց, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, Գառնիկ Դավթյանը իր հարվածով տվեց իր դատավճիռը քաղաքական իմաստով, այդ պահից սկսած արդեն ես հայտարարել եմ ընդմիջում և հրավիրել եմ անվտանգության աշխատակիցներին։
Մի կողմից նրանք սկսում են ծեծկռտուք, մյուս կողմից գալիս ինձ ասում են՝ պարոն Ռուբինյան, ինչու ընդմիջում ավելի շուտ չհայտարարեցիք, կարող է այսպես չլիներ։ Այ ձեր ցավը տանեմ չսկսեիք ծեծկռտուք, չվիրավորեիք ամբիոնի մոտ խոսող պատգամավորին, չհարվածեիք պատգամավորին, ես ի՞նչ մեղք ունեմ»,-ասաց նա։