Գարեգին Բ-ն Օքսֆորդի համալսարանի ներկայացուցչի հետ խոսել է արցախցիների իրավունքներից | arm.sputniknews.ru

Գարեգին Բ-ն Օքսֆորդի համալսարանի ներկայացուցչի հետ խոսել է արցախցիների իրավունքներից

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Օքսֆորդի համալսարանի Բլեքֆրայերս Հոլի Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրեն, ավագ գիտաշխատող դոկտոր Հյուգո Սլիմի հետ քննարկել է բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության ու Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Զրուցակիցները կարևորել են քրիստոնեական եկեղեցիների, գիտական շրջանակների և մարդասիրական կազմակերպությունների գործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական արդարության հաստատման գործում։

Քննարկվել են Բլեքֆրայերս Հոլի և Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի հայոց թեմի գործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ արցախահայության իրավունքների և հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ ակադեմիական հետազոտությունների կազմակերպումն ու Օքսֆորդում գիտաժողովների անցկացումը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն