Տեղի է ունեցել COP17-ին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը | shantnews.am

Տեղի է ունեցել COP17-ին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը

COP17-ին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությանը մասնակցել է COP17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄ նախարարությունից:

«Նամականիշը Հայաստանի փոստային պատմության մեջ կպահպանի Երևանում անցկացվող համաժողովի հիշողությունը՝ խորհրդանշելով բնության պահպանության հանձնառությունն ու միջազգային համագործակցությունը։

Նախարարի խոսքով՝ նամականիշը, հասնելով աշխարհի տարբեր անկյուններ, կտարածի նաև Երևանի ուղերձը՝ գործել միասին հանուն բնության և մեր ընդհանուր ապագայի։

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել նամականիշի ստեղծման և թողարկման գործում ներդրում ունեցած բոլոր գործընկերներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն