Կարևորվել է Միացյալ Թագավորության աջակցությունը COP17-ի նախապատրաստական աշխատանքներին | shantnews.am

Կարևորվել է Միացյալ Թագավորության աջակցությունը COP17-ի նախապատրաստական աշխատանքներին

COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության շրջակա միջավայրի, պարենի և գյուղական հարցերի դեպարտամենտի պետքարտուղարի խորհրդարանական տեղակալ Ջենի Ռիդել-Քարփենթերի հետ, տեղեկացնում է ՇՄՆ-ը։

«Հանդիպման ընթացքում կարևորվել է Միացյալ Թագավորության աջակցությունը COP17-ի նախապատրաստական աշխատանքներին և ակտիվ ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության միջազգային գործընթացներում։

Քննարկվել են նաև COP17-ի ընթացիկ բանակցությունները՝ ընդգծելով Կողմերի միջև ընդհանուր մոտեցումների ձևավորման և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված արդյունավետ որոշումների ընդունման կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն