Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան | factor.am

factor.am Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ՝ ընդդիմության բարձրացրած հարցերը՝ կապված նոր Սահմանադրության ընդունման և խաղաղության պայմանագրի հետ, լեգիտիմ են, և իշխանությունը պետք է փորձի դրանց պատասխանները ստանալ։ Ռուբինյանն այսպիսի հայտարարություն արեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք համարում ենք նախ, որ լեգիտիմ հարցեր են, և նաև համարում ենք, որ տրամաբանական կլինի փորձել ստանալ այդ հարցերի պատասխանները, որովհետև, ի վերջո, այդ հարցերի պատասխաններից է նաև կախված հետագա զարգացման սցենարները»,– ասաց նա։

Ռուբինյանը խորհրդարանական ընդդիմությանը կոչ արեց չարգելափակել նոր Սահմանադրության տեքստը հանրաքվեի դնելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ եթե ընդդիմությունը համոզված է, որ ժողովուրդը դեմ է այդ տեքստին կամ այն վատն է, պետք է հնարավորություն տա, որ քաղաքացիներն իրենց դիրքորոշումն արտահայտեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն