Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին | factor.am

factor.am Ազգային ժողովի նիստում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Արծվիկ Մինասյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վոլոդյա Հակոբյանի միջև քննարկում տեղի ունեցավ թեկնածուի կուսակցական պատկանելիության, ՀՅԴ-ին անդամակցությունը դադարեցնելու և պաշտոնում անկախությունը պահպանելու վերաբերյալ։

Հակոբյանը հիշեցրեց, որ Մինասյանն իր դիմումում նշել էր՝ ընտրվելու դեպքում դադարեցնելու է կուսակցական անդամակցությունը և հետաքրքրվեց, թե ինչու է երկար տարիներ ՀՅԴ անդամ լինելուց հետո պատրաստ նման քայլի։ Նա նաև հարցրեց՝ արդյոք Մինասյանը կկարողանա պաշտոնում իր քաղաքական ու կուսակցական պատկանելիությունը մի կողմ դնել և գործել անկախ։

Մինասյանն ասաց, որ կուսակցական անդամակցության դադարեցումը պայմանավորված է Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված պահանջներով։ Նա հիշեցրեց, որ 2005 թվականին, երբ Արժեթղթերի հանձնաժողովի անդամ էր, անկուսակցական էր, իսկ ավելի ուշ՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու ընթացքում, անդամագրվել էր Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։

Մինասյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ին իր անդամակցությունը միայն ձևական բնույթ չի կրել։ Նրա խոսքով՝ ինքը համոզմունքներով դաշնակցական է, և որևէ պաշտոն չի կարող փոխել մարդու էությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն