azatutyun.am Առնվազն 22 անձինք, ովքեր քաղաքական բանտարկյալներ են ճանաչվել իրավապաշտպանների կողմից, հարկադրաբար պահվում են Բելառուսի հոգեբուժական հաստատություններում: Այս մասին հաղորդում են բելառուսցի իրավապաշտպանները և բժիշկները՝ ընդգծելով, որ պատժիչ հոգեբուժության խորհրդային ժառանգությունը նորօրյա դրսևորում է ստացել այդ երկրում:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը նշում է, որ հարկադիր հոգեբուժությունը քաղբանտարկյալներին անորոշ ժամանակով ազատազրկմանը զուգահեռ դուրս է թողնում երկրի սովորական բանտային համակարգից:
Այդ անձանց մեղսագրվում են կառավարական պաշտոնյաներին վիրավորելը, իշխանությունների կողմից ծայրահեղական որակվող գործողություններ, ինչպես նաև ահաբեկչությանն առնչվող ենթադրյալ իրավախախտումներ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում