factor.am Ազգային ժողովում 2027 բյուջեի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը քննարկեցին քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը, մահվան դեպքերը, ինքնասպանությունների կանխարգելման միջոցառումները և նոր ՔԿՀ-ի կառուցման ծրագրերը։
Անդրադառնալով ՔԿՀ-ներում արձանագրված մահվան դեպքերին՝ Սրբուհի Գալյանն ասաց, որ ընթացիկ տարում գրանցվել է երեք մահ։
«Ինչ վերաբերում է քանակին, թե քանի անձ է մահացել այս տարվա ընթացքում, ապա երեք մահ ունենք: Երեքը դրական ցուցանիշ է նախորդ բոլոր տարիների հետ համեմատած… ինքնասպանությունների հետ կապված մենք Արմավիրում երկու խուց ենք առանձնացրել այս պահին, որոնք իրականում ինքնավնասման հակում ունեցող անձանց համար են նախատեսված»,- ասաց նախարարը։
Գալյանի խոսքով՝ այդ խցերի կահավորումն ընտրված է այնպես, որ այնտեղ գտնվող անձը հնարավորություն չունենա իրեն վնաս հասցնելու։ Նա նշեց, որ հետագայում նախատեսվում է նաև տեսահսկման համակարգ տեղադրել՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Նախարարը խոսեց նաև նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման ծրագրի մասին։ Նրա խոսքով՝ Կառավարությունը նախատեսում է այն կառուցել պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում