azatutyun.am «Ազատության» տեղեկություններով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարույթ է նախաձեռնել Սպիտակի համայնքապետի կողմից իր ենթականերին աշխատանքից հեռացնելու փաստով:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանը իր տեղակալներից մեկին և ևս 3 վարչական ղեկավարի աշխատանքից ազատել է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Սպիտակի առաջիկա ՏԻՄ ընտրություններում իր ենթակաները ընդգրկվել են մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակում և ավագանու անդամի թեկնածուներ են:
«Բարոյական արժեքների» ցուցակում են ընդգրկվել խոշորացված Սպիտակի ավելի քան մեկ տասնյակ բնակավայրերի վարչական ղեկավարները:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում