ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի | arm.sputniknews.ru

ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն երկխոսությունը նպաստում է կուտակված կոնֆլիկտային ներուժի նվազեցմանը և հեռանկարային համագործակցության ենթակառուցվածքների ձևավորմանը։ Հուսով ենք՝ երկու պետությունների միջև համապարփակ խաղաղության համաձայնագիրը շուտով կկնքվի», – հայտարարել է Մասադիկովը՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային խորհրդաժողովում։

Նոյեմբերի 3-4-ը Մինսկում անցկացվում է Եվրասիական անվտանգության հարցերով IV միջազգային համաժողովը: Դրան մասնակցում են աշխարհի 50 երկրների ավելի քան 600 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստան-Բելառուսմիութենական պետության, ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն, ՇՀԿ-ն և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն