Մեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ–ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին | arm.sputniknews.ru

Մեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ–ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  ՌԴ-ից կանխիկ արժույթի արտահանման արգելքը մեծ խնդիրների առաջ չի կանգնեցնի ՀՀ-ից արտագնա աշխատանքի մեկնածների համար։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` անդրադառնալով ՀՀ ՊԵԿ-ի այն հայտարարությանը, թե ՌԴ-ից կանխիկ արժույթի արտահանման արգելք է սահմանվել հատկապես դեպի ԵԱՏՄ երկրներ. մասնավորապես ֆիզիկական անձանց համար սահամանվել է մեկ միլիոն ռուբլու սահմանափակում։

«Մեծ խնդիր չեմ տեսնում այս հարցում, քանի որ մեկ միլիոն ռուբլին 4-5 մլն դրամ կամ 12 հազար դոլար է։ Եթե ճիշտ եմ հիշում արտագնա մեկնած մեր հայրենակիցների վարքագիծը, իրենք, որպես կանոն, տարվա ընթացքում այդ աշխատած գումարների մի մասը փոխանցումների միջոցով ուղարկում են Հայաստան, որի արդյունքում վերջին այն գումարը, որն իրենց հետ կանխիկ բերում են, շատ ավելի փոքր է լինում, քան այդ 4-5 մլն դրամն է։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ դա էական ազդեցություն կունենա»,- վստահեցրեց ԿԲ նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն