Ռումբի սպառնալիքից հետո Լեհաստանում երկու ինքնաթիռ է վայրէջք կատարել և ստուգվել | azatutyun.am

Ռումբի սպառնալիքից հետո Լեհաստանում երկու ինքնաթիռ է վայրէջք կատարել և ստուգվել | azatutyun.am

azatutyun.am  Լոնդոնից մեկնած ուղևորատար ինքնաթիռը ռումբի առկայության մասին ահազանգից հետո հարկադիր վայրէջք է կատարել Լեհաստանի Վարշավա-Մոդլին օդանավակայանում, ինչի հետևանքով օդանավակայանը փակվել է։ Միևնույն ժամանակ, Կոպենհագենից ժամանած մեկ այլ ինքնաթիռ է ստուգվել Վարշավա-Շոպեն օդանավակայանում։

«Ժամը 9:54-ին Լոնդոնի Հիթրոու (LHR) օդանավակայանից Վարշավայի Շոպենի (WAW) օդանավակայան թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է հնչել։ Ժամը 10:01-ին Boeing 737 MAX ինքնաթիռը վայրէջք է կատարել Վարշավայի Մոդլին օդանավակայանում»,- ասվում է Անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

Մոդլին օդանավակայանի փոխանցմամբ՝ ինքնաթիռում գտնվող 181 ուղևորներն ու անձնակազմի անդամները տարհանվել են։ Լեհական LOT ավիաընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ խոսքը LOT-ի չվերթի մասին է։

Ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել նաև Կոպենհագենից Վարշավա մեկնող SAS ավիաընկերության չվերթի վերաբերյալ։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Շոպեն օդանավակայանում և ստուգվել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն