Պետք է հանրության առաջ պատասխան տաք մարդու անձնական կյանքի մեջ մտնելու, տարածելու համար․ Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին

Պետք է հանրության առաջ պատասխան տաք մարդու անձնական կյանքի մեջ մտնելու, տարածելու համար․ Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին

Դուք պետք է հանրության առաջ պատասխան տաք մարդու անձնական կյանքի մեջ մտնելու, տարածելու համար, ԱԺ-ում ՔԿ նախագահին ասաց պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանի դստեր և փեսայի մասին հաղորդագրությունը։

Արթուր Պողոսյանն էլ պատասխանեց, թե «ցանկացած հաղորդագրության մեջ պարտադիր է, որ ներկայացվի շարժառիթը», և նա ցանկանում էր դարձյալ կարդալ ՔԿ հաղորդագրությունը, բայց նրան ընդհատեց նիստը վարող, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը՝ հիշեցնելով, որ ինքը ևս դատապարտել է այդ հաղորդագրությունը տարածելը:

Աննա Գրիգորյանն արձագանքեց, որ երբ պետք է լինում, ՔԿ-ն ասում է՝ նախաքննական գաղտնիք է։

Նշենք, որ ՔԿ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել էր, որ «Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու և նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նրա սպանությունը հանձնարարել է իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն