«Զինծառայողների մահվան դեպքերը կանխելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, շատ ժամանակ է պահանջվում, որ ասեմ՝ ինչ է արվում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց Զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին հարցին ի պատասխան:
Զինծառայողների մահվան դեպքերի ընդհանուր համատեքստում Ասրյանը նշեց ֆինանսական ու առողջական խնդիրները, ինչպես նաև ծառայությունից դուրս հանգամանքներն ու պատահարները։
Անդրադառնալով բանակում ինքնասպանությունների դեպքերի պատճառներին՝ նշեց, որ դեռ իրենք էլ պիտի հասկանան՝ ինչու են դեպքերը աճում:
Հիշեցնենք, որ այս տարի բանակում խաղաղ պայմաններում զոհվել է 17 զինվոր։