ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի իշխանությունների հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան | shantnews.am

ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի իշխանությունների հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան | shantnews.am

shantnews.am ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի իշխանությունների հետաքրքրությունները սպառված են։

Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ցանկանում եմ, որ մենք մեկընդմիշտ արձանագրենք՝ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են»,-նշել է Փաշինյանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովն ավելի վաղ հայտարարել էր, թե Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չկա, սակայն ՀԱՊԿ խորհրդի առաջիկա նիստում կարող է որոշում ընդունվել Հայաստանի նկատմամբ Կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու մասին։ Այդ հոդվածով Հայաստանը կարող է զրկվել քվոտային կարգով ՀԱՊԿ պաշտոններում իր թեկնածուներին առաջադրելու, նաև ձայնի իրավունքից այնքան ժամանակ, մինչև վճարի անդամավճարներից գոյացած պարտքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն