news.am ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի, ավելի ճիշտ՝ նրան ձայնի իրավունքից զրկելու մասին՝ մինչև անդամավճարների վճարումը։ Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ՝ դրա կոնկրետ հոդվածով։ Այնպես որ, հնարավոր է նաև նման ելք, բայց դա կախված է նախագահի որոշումից», – ասել է նա։
Պանկինը հիշեցրել է, որ ՌԴ-ն նախագահում է ՀԱՊԿ-ում և պատասխանատվություն է կրում ողջ օրակարգի համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում