Հայ պատանի շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի առաջնությունում | arm.sputniknews.ru

Հայ պատանի շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի առաջնությունում

Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում, որն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում: Այս մասին հատնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 13 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով Ռոբերտը նվաճել է բրոնզե մեդալ։

Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը վաստակել է 9 միավոր և զբաղեցրել է 5-րդ մրցանակային հորիզոնականը։

Նշենք, որ Ալեքսը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ:

Առաջնությանը մասնակցել է նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով 8.5 միավորով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը»,- նշված է հաղորդագրությունում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն