Վրաստանում սահմանափակել են կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ՌԴ–ն Հայաստանին կապող ավտոճանապարհին | news.am

Լարս ավտոճանապարհի մի հատվածում արգելվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում տեղում է ձյուն։ Գերատեսչությունից հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով։

Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի 93-րդ կմ – 107-րդ կմ (Գուդաուրի – Կոբի) հատվածում կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես արգելված է։ Մյուս բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է։ Այս մասին հայտնում են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտից։

Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն