Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել | factor.am

Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել | factor.am

factor.am Նոյեմբերի 6-ին Եվրոպայում ավելի քան 15 ուղևորատար ինքնաթիռի անձնակազմեր հաղորդագրություններ են ստացել օդանավերում պայթյունի սպառնալիքի մասին, փոխանցում է The Insider-ը։

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, կեղծ ահազանգերի այս ալիքը շարունակվում է արդեն երկրորդ օրն անընդմեջ։ Նախորդ օրը նման հաղորդագրություններ էին ստացվել շուրջ 30 ինքնաթիռի վերաբերյալ։ Նոյեմբերի 3-ին ևս յոթ օդանավ ստիպված էր ստուգումներ անցնել՝ իբր տեղադրված ռումբերի մասին ահազանգերի պատճառով։ Մեկ շաբաթվա ընթացքում պայթուցիկ սարքերի մասին սպառնալիքներ են ստացվել ավելի քան 50 չվերթի հետ կապված։

Նոյեմբերի 6-ին Եվրոպայի ուղևորատար ինքնաթիռները կրկին բախվել են պայթյունի սպառնալիքների մասին ահազանգերի։ Այս մասին հայտնել է Չեխիայի ոստիկանությունը X սոցիալական ցանցում։Ոստիկանությունը հստակեցրել է, որ մի քանի չվերթի վերաբերյալ, որոնք ժամանում էին Պրահա կամ մեկնում այնտեղից, հաղորդագրություններ են ստացվել ինքնաշեն պայթուցիկ սարքերի հնարավոր առկայության մասին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն